Սովորեք

8000 դրամ/ամիս
մուտք բոլոր վիդեոդասերին
19
Կուրս
որակյալ
520+
Վիդեոդաս
հայերեն
3004+
Ուսանող
երջանիկ

Անդամագրությունն իր մեջ ներառում է

Մուտք բոլոր վիդեոդասերին

Բարդ գիտությունը հայերեն լեզվով, պարզ բառերով:

Սովորեք այն, ինչ ուզում եք, երբ ուզում եք:

Մուտք ուսանողների պորտալին

Հարցեր, պատասխաններ, քննարկումներ, արդյունք:

Կարող եք օգտվել հավերժ:

Սպասարկում

24/7 գրաֆիկով գործող սպասարկման կենտրոն:

Դիմեք մեզ ցանկացած ժամին:

Բոնուսներ և նվերներ

Հավելյալ վիդեոդասեր և կուրսերի ընթացքում ստացված արդյունքը:

Ներբեռնեք և կիրառեք:

Թեստեր և սերտիֆիկատ

Պրոֆեսիոնալ մոտեցումով պատրաստված վարժություններ:

Ստուգեք Ձեր գիտելիքները:

Արդյունք

Աշխատանք գտնելու և բիզնեսով զբաղվելու մեծ պոտենցիալ:

Նվաճեք նորանոր բարձունքներ:

Հայալեզու լսարանին ուղղված այս առաջին և համար 1 օնլայն կրթօջախն ապացուցեց, որ սա ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է, ինչ որ բան սովորելու համար:

Բացի մեծ գումարներ խնայելուց, զգալիորեն խնայում եք նաև Ձեր ժամանակը, որն ամենաթանկ արժեքներից մեկն է կյանքում:

Եթե մասնագետ, ապա փորձառու, եթե կուրսեր, ապա որակյալ, եթե արդյունք, ապա երաշխավորված!

Ուսանողների կարծիքները

Սկսեք բազային կուրսերից

Գասպար Գալենտերյանի կողմից
դրանք անվճար են
Ներբեռնել են 5367 անգամ

Մեր մասին գրում են

Galent.am-ից օգտվում են

Գրեթե բոլոր ՀՀ ԲՈՒՀ-երը՝ սկսած Ագրարային Համալսարանից մինչև Պոլիտեխնիկ,
չհաշված մնացած ուսումնական կենտրոնները:

Բոլոր վճարովի կուրսերը

Բոլոր վճարովի կուրսերը հասանելի են օնլայն տարբերակով: Դեռ հնարավոր չէ գնել առանձին-առանձին, բայց կարող եք անդամագրվել քանի ամսով որ ցանկանում եք և դիտել այն կուրսերը, որոնք ցանկանում եք:

Photoshop - առաջին քայլեր

Photoshop - առաջին քայլեր

Photoshop-ին և առհասարակ թվային դիզայնին վերաբերվող այս կուրսը հնարավորինս պրակտիկ կուրս է, բաղկացած է 2 փուլից և նախատեսված է սկսնակների համար:

  • Photoshop սկսնակների համար

    Սա ֆունդոմենտալ կուրս է, որը Ձեզ կծանոթացնի Photoshop ծրագրի հիմնական օգտագործվող ֆունկցիոնալին:

    02.07.2016
    58
    3ժ. 43ր.

    Մանրամասն

  • Photoshop-ը վեբ դիզայնում

    Այս կուրսն անցնելուց հետո, Photoshop ծրագրի միջոցով կկարողանաք ստանալ ցանկացած բարդության, պրոֆեսիոնալ մակարդակի նախագծեր, վեբ կայքերի և/կամ սմարթֆոնների հավելվածների համար:

    26.07.2016
    24
    1ժ. 43ր.

    Մանրամասն

Հնարավոր է դիտել օնլայն
Դեռ հնարավոր չէ գնել առանձին

Ադապտացվող դիզայն

Ադապտացվող դիզայն

Սա բավականին խորացված կուրս է, բաղկացած է 3 փուլից և այն դիտելու համար հարկավոր է ունենալ բազային գիտելիքներ HTML-ից, CSS-ից և JavaScript-ից:

  • HTML5 խորացված

    Այս կուրսում կսովորեք HTML5-ը ավելի խորացված մակարդակով և կզգաք HTML5-ի կարևոր դերը վեբ ծրագրավորման ոլորտում։ Կուրսին անցենու համար հարկավոր է ունենալ բազային գիտելիքներ JavaScript-ից։

    04.07.2015
    33
    4ժ. 55ր.

    Մանրամասն

  • CSS3 խորացված

    Այս կուրսում կսովորեք աշխատել անիմացիաների հետ, կծանոթանաք նախագծման նոր մեթոդներին և մի շարք այլ հնարավորություններին, որոնք ավելացել են CSS3-ում։

    06.09.2015
    38
    4ժ. 12ր.

    Մանրամասն

  • Ադապտացվող դիզայն

    Սա պրակտիկ կուրս է, որի ընթացքում կդիտարկենք Bootsrap 4-ը, կհասկանանք, թե ինչի համար են պետք ցանցերը ադապտացվող նախագծում, կնախագծենք բլոգի էջ, ինտերնետ խանութի էջեր, Landing Page և ավելի կկատարելագործեք Ձեր ունակությունները:

    21.09.2016
    24
    2ժ. 21ր.

    Մանրամասն

Հնարավոր է դիտել օնլայն
Դեռ հնարավոր չէ գնել առանձին

JavaScript - մակարդակ 1

JavaScript - մակարդակ 1

Սա բազային կուրս է սկսնակների համար, որը վերաբերվում է JavaScript ծրագրավորման լեզվին և այն կրկին բաղկացած է մի քանի փուլից:

  • JavaScript սկսնակների համար

    Այս բազային կուրսում կյուրացնեք JavaScript-ի աշխատանքի մեխանիզմը և կծանոթանաք հիմնական օգտագործվող ֆունկցիոնալին։

    29.01.2015
    61
    6ժ. 9ր.

    Մանրամասն

  • jQuery գրադարան

    Այս ֆունդոմենտալ կուրսը նախատեսված է սկսնակների համար և ոչ միայն։ Կուրսում ուսումնասիրվում է jQuery գրադարանը, որը JavaScript-ի ամենատարածված և ամենակիրառելի գրադարանն է:

    23.02.2015
    31
    2ժ. 26ր.

    Մանրամասն

  • jQuery UI գրադարան

    jQuery User Interface (օգտվողի ինտերֆեյս) կուրսում առկա գիտելիքները յուրացնելով, կսովորեք տեղադրել Ձեր վեբ կայքերում պատրաստի UI էլեմենտներ, որոնք պատրաստված են jQuery գրադարանի միջոցով։

    10.03.2015
    22
    2ժ. 6ր.

    Մանրամասն

  • AJAX բազային կուրս

    Սա բազային կուրս է՝ կապված AJAX տեխնոլոգիայի հետ, որը շատ ակտիվ օգտագործվում է վեբ ծրագրավորման ոլորտում։

    20.03.2015
    5
    45ր.

    Մանրամասն

Հնարավոր է դիտել օնլայն
Դեռ հնարավոր չէ գնել առանձին

PHP - մակարդակ 1

PHP - մակարդակ 1

Սկսնակների համար նախատեսված այս կուրսը վերաբերվում է PHP ծրագրավորման լեզվի պրոցեդուրալ մոտեցմնաը, որը բաղկացած է 3 փուլից:

  • PHP թեորիա

    Այս կուրսում առկա գիտելիքները վերաբերվում են PHP ծրագրավորման լեզվի պրոցեդուրալ մոտեցմանը:

    08.04.2015
    29
    3ժ. 18ր.

    Մանրամասն

  • MySQL թեորիա

    Այս կուրսը կծանոթացնի Ձեզ MySQL տվյալների բազայի և SQL հարցումների լեզվին թեորապես։

    20.04.2015
    9
    59ր.

    Մանրամասն

  • Պարզ, դինամիկ վեբ կայքի ստեղծում

    Այս կուրսի ընթացքում մենք կպատրաստենք պարզ, դինամիկ վեբ կայք PHP-ի միջոցով, որը կունենա տվյալների բազա և ադմինիստրացիոն համակարգ։

    01.05.2015
    33
    4ժ. 50ր.

    Մանրամասն

Հնարավոր է դիտել օնլայն
Դեռ հնարավոր չէ գնել առանձին

PHP - մակարդակ 2

PHP - մակարդակ 2

PHP ծրագրավորման լեզվին վերաբերվող այս կուրսը բաղկացած է մի քանի փուլից։ Այն բավականին խորացված կուրս է, որի ընթացքում կսովորեք OOP ծրագրավորում և կկարողանաք պատրաստել բավականին բարդ պրոյեկտներ OOP մոտեցմամբ:

  • OOP թեորիա

    Սա բազային կուրս է, որը վերաբերվում է PHP ծրագրավորման լեզվի OOP մոտեցմանը: Կուրսի ընթացքում կյուրացնեք OOP-ն թեորապես:

    10.01.2017
    18
    1ժ. 17ր.

    Մանրամասն

  • PDO թեորիա

    Այս կուրսի ընթացքում կսովորեք աշխատել տվյալների բազաների հետ` օգտագործելով PDO-ն: Սա օբյեկտ կենտրոնացված և ավելի անվտանգ մոտեցում է, ոչ միայն MySQL տվյալների բազայի, այլ նաև մի շարք այլ տվյալների բազաների հետ աշխատելու համար PHP-ի միջոցով:

    10.01.2017
    8
    22ր.

    Մանրամասն

Հնարավոր է դիտել օնլայն
Դեռ հնարավոր չէ գնել առանձին

Մենք չենք գնահատում, գնահատում են մեզ

Արևիկ - Galent.am
Արևիկ

Հարգելի Գասպար, ես արդեն հայտնել եմ իմ դրական կարծիքն անձամբ Ձեզ, Ձեր HTML և CSS վիդեոկուրսերի վերաբերյալ: Ասեմ, որ կարծիքս ավելի ամրապնդվեց PHP, MySQL և PHP Site կուրսերը դիտելուց հետո:

Պետք է կրկնվեմ և ասեմ, որ չեմ գտել ավելի մատչելի, արդյունավետ այլ դասընթաց: Նույնիսկ մասնակցել եմ 2 ամսով Web Programming-ի թրեյնինգի 1 փուլի և միանշանակ առավելությունը Ձեր օնլայն դասընթացներինն է:

Մկրտիչ - Galent.am
Մկրտիչ

Շատ շնորհակալություն Գասպար ջան վիդեոդասերիդ համար, որոնք շատ մատչելի, հեշտ ընկալելի ու հեշտ ուսուցողական են:

Շատ լավ ու գովելի պրոյեկտ ես ձեռնարկել: Ես անձամբ շատ գոհ եմ ուսուցումիցդ:

Հարություն - Galent.am
Հարություն

Գասպար ջան, ձեզանից շատ շնորհակալ եմ այսպիսի վիդեոկուրսերի համար, շատ լավ են բացատրված:

Հայերեն դասեր շատ էի փնտրում ու չէի գտնում, բայց սա համ պարզ Հայերեն է ու շատ լավ բացատրած:

Շատ շնորհակալություն Ձեր արած աշխատանքի համար:

Արմեն - Galent.am
Արմեն

Գասպար ջան շատ շնորհակալություն վիդեոկուրսերի համար: Ամեն ինչ շատ լավ, հասկանալի ձևով ես բացատրում:

Հուսով եմ, որ արդյունքի կհասնեմ, քո տված դասերը չեմ մոռանա ու շնորհակալությունս կհայտնեմ:

Եթե ինչ որ հարցով կարող եմ օգնել, կարող ես դիմել, միշտ պատրաստ եմ, մերսի շատ:

Ռուբեն - Galent.am
Ռուբեն

Բարև ձեզ, ձեր դասերը ներբեռնել եմ ու արդեն հասկանալի է, որ շատ լուրջ դասեր են և ամենակարևորը օգտակար:

Շնորհակալություն տրամադրելու համար:

Հասմիկ - Galent.am
Հասմիկ

Շնորհակալ եմ, գերազանց աշխատանք եք կատարել, մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Մհեր - Galent.am
Մհեր

Դասընթացը շատ պարզ էր և հասկանալի: Բացատրությունը ճիշտ էր և մանրամասն:

Սպասում ենք նոր դասընթացների:

Ռաֆո - Galent.am
Ռաֆո

Այս քանի օրը ես վերջացրեցի «JavaScript մակարդակ 1» կուրսի դասերը։ Հիանալի, կոնկրետ որակով դասեր էին և ամենակարևորը շատ պարզ և հասկանալի:

Իմ կողմից խորհուրդ մեր ապագա ծրագրավորողներին. սովորեք ծրագրավորում առանց շտապելու:

Տիգրան - Galent.am
Տիգրան

Շատ լավ վիդեոդասեր էին, հարգում եմ Ձեր աշխատանքը:

Բագրատ - Galent.am
Բագրատ

Դեռ բոլոր կուրսերը չեմ անցել, բայց շատ լավ է ամեն ինչ բացատրվում ու ներկայացվում։ Վստահ եմ, որ մյուս կուրսերն էլ նմանատիպ որակ կունենան:

Միակ լավ վիդեոդասերն են Հայերեն լեզվով։ Շնորհակալություն Galent.am-ին:

Գուրգեն - Galent.am
Գուրգեն

Ողջունելի է հայերեն վիդեոկուրսերի պատրաստումը, քանի որ ամեն քայլափոխի չես հանդիպի հայերեն տարբերակների:

Վիդեոկուրսի հեղինակին էլ շնորհակալություն մատչելի բացատրելու համար:

Մարգարիտա - Galent.am
Մարգարիտա

Շնորհակալ եմ մատչելի և բովանդակալից վիդեոդասերի համար:

Վիլգար Մկրտչյան - Galent.am
Վիլգար Մկրտչյան

Շատ հարմար կուրսեր են սկսնակների համար, ինպես նաև մասնագետների համար օգտակար նյութեր կան:

Ես արդեն իսկ բազմաթիվ անձանց խորհուրդ եմ տվել որ իրենք սկսեն սովորել հենց WEBER.AM կայքից: Այս կայքը միակն է, որ հարմար է, հասկանալի և լիարժեք հայերեն տարբերակով:

Շնորհակալություն Գասպար Գալենտերյանին նման նախաձեռնության համար:

Մարիամ - Galent.am
Մարիամ

Անչափ հետաքրքիր և ուսուցանող նյութեր են: Շնորհակալ եմ:

Սարգիս - Galent.am
Սարգիս

Շնորհակալություն բարձրորակ վիդեոկուրսեր պատրաստելու համար։ Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի:

Ես վստահ եմ, որ այս կուրսերով սովորողները ավելի շուտ կընկալեն այս գիտելիքները, քան որևէ ուսումնական հաստատությունում:

Համլետ - Galent.am
Համլետ

Բարև Ձեզ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր լավ ու շատ օգտակար գործի համար:

Թող նման լավ ու հետաքրքիր մտքերը շատանան հայկական ինտերնետ հարթակում և միասին Հայաստանը IT ոլորտում տանենք դեպի բարձրունքներ:

Անի Սահակյան - Galent.am
Անի Սահակյան

Շատ մատչելի բացատրում եք: Նյութը, որը բարդ էր թվում, հեշտ հասկացվում է: Շնորհակալություն:

Դավիթ Ալեքսանյան - Galent.am
Դավիթ Ալեքսանյան

Շատ օգտակար աղբյուր սկսնակների համար, ուրախալի է հայալեզու շտեմարանից օգտվելը:

Էդմոն - Galent.am
Էդմոն

Շատ լավ եք բացատրում, շնորհակալություն:

Տիրուհի - Galent.am
Տիրուհի

Ամեն ինչ շատ լավ էր բացատրված, շնորհակալություն:

Կարապետ - Galent.am
Կարապետ

Շատ լավ, ուսուցողական վիդեոներ են:

Գայանե - Galent.am
Գայանե

Բարև Ձեզ Գասպար, օգտվել եմ անվճար կուրսերից, ամեն ինչ մատուցված էր պարզ և հասկանալի, ստացա հարցերիս պատասխանները:

Շնորհակալություն:

No photo
Աստղիկ

Հարգելի Գասպար, դուք ոչ միայն լավ բան եք անում հասարակության համար, տալով նրանց հնարավորություն մայրենի լեզվով սովորելու, դուք հիանալի մանկավարժ եք, դասավանդում եք շատ պարզ ու հասկանալի բոլոր տեսակի ունակություն ունեցողների և տարբեր տարիքի մարդկանց համար:

Երբ առաջին անգամ ծանոթացա Galent-ի հետ, ստացա անվճար դասերն ուսումնասիրելու առաջարկ, մտածեցի, որ բոլորի նման կծկտուր ինֆրմացիա կտաք ու վերջ, բայց, երբ սկսեցի օգտվել, հասկացա որ դուք ազնիվ եք բոլորի հանդեպ, թե Ձեր ուսանողների և թե անվճար կուրսերից օգտվողների:

Դուք երևի չեք էլ կարծում, թե որքան բարի գործ եք անում։ Ինքը՝ ծրագրավորումը, ինքնին բարդ է հասկանալ ու պատկերացնել սկսնակների համար, առավել ևս, երբ այն մատուցվում է բարդ ու անհասկանալի, ապա շատերի մոտ այն սովորելու և տիրապետելու ցանկությունը կարող է կորել, ես իմ օրինակից եմ ասում:

Զբաղվածության կենտրոնից ուղարկվել է վեբ ծրագրավորում սովորելու, ինձ թվում էր, թե դա անհաղթահարելի ծանր ու ինձ համար գոնե անհասանելի է, բայց ձեր անվճար կուրսերի շնորհիվ ես հասկացա ոչ միայն սկսբունքը գործի, այլև կարողացա քննության համար ինքնուրույն վեբ կայք պատրաստել:

Թեև ես խմբի ամենաթույլ օղակն էի, երիտասարդ չէի և չունեյի բոլորի նման բարձրագույն կրթություն, բայց ինքնուրույն պատրաստեցի և բոլորին զարմացրի իմ հնարավորություններով և այս ամենը Ձեր շնորհիվ:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ, ՁԵՐ ԲԱՐԻ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ:

No photo
Արկադի

Տիրապետելով անգլերեն լեզվի տարրական մակարդակին, կարելի է շատ հեշտ յուրացնել ողջ կուրսը։ Ի շնորհիվ հասանելի բացատրությանը, գրեթե ամեն կարևոր տարր, էլեմենտ մատուցվում է պարզ, հեշտ յուրացվող:

Հույս ունեմ, որ հասանելի վիդեոդասերը կշատանան։ Շնորհակալություն:

No photo
Աշոտ

Շատ պարզ ու հասկանալի էր, լավն էր, շնորհակալություն:

No photo
Նարեկ

Հիանալի վիդեոդասեր են: Բոլորին խորհուրդ կտամ գրանցվել:

No photo
Աշխեն

Շատ պարզ, մատչելի բացատրություն, որակով պատկեր, մի խոսքով այնպիսի հատկանիշներ ունեն վիդեոները, որ ակամայից տրամադրում են սովորելուն:

Շնորհակալություն:

No photo
Արտակ Առաքելյան

Վիդեոները շատ լավ էին պատրաստված և իմաստալից։ Ես ձեր վիդեոներից սովորեցի պատրաստել կայքեր: Ձեզ մաղթում եմ հաջողություններ:

No photo
Նարեկ

Գասպար ջան շատ լավ և մատչելի եք բացատրում, շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Հետաքրքիր և շատ արդյունավետ պրոյեկտ է: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ձեր գործերին:

No photo
Դավիթ Առաքելյան

Հիանալի է, սպասում եմ էլ ավելի խորացված կուրսերի:

Շնորհակալություն ամեն ինչ մատչելի ձևով բացատրելու համար:

No photo
Ալվինա Երիցյան

Շատ լավ բացատրություն է, շնորհակալություն:

No photo
Նարեկ Ղազարյան

Վիդեոդասերը վատը չեն, նկարահանման որակով շատ-շատ այսպիսի պրոեկտներից լավը:

Հուսով եմ JavaScript 2-րդ մակարդակը շատ շուտ կստեղծվի, որովհետև ոչ միայն հայերենով չկա լավ որակով, ավելի խորացված JavaScript վիդեոդասեր, այլ նաև ռուսերենով չկա:

JavaScript 2 և այլ ավելի խորացված վիդեոդասերը ստեղծվելու դեպքում, GALENT պրոյեկտը մնացած պրոյեկտներից կսկսի տարբերվել ոչ միայն լավ որակով նկարահանված վիդեոդասերով, այլ նաև պարունակությամբ, խորացվածությամբ:

No photo
Էլեն

Շնորհակալություն դասընթացների համար, որ այդքան մատչելի և հասկանալի են:

No photo
Վլադ

Շատ հետաքրքիր ու պարզ ուսուցում։ Տվյալ պահին սովորում եմ միայն այս կուրսերից:

No photo
Մարտին Եղիազարյան

Կարծում եմ, իր տեսակի մեջ, շատ յուրօրինակ ձև է ծրագրավորում սովորելու:

Ինձ հատկապես դուր է գալիս JS-ի կուրսը: Շատ մատչելի կերպով է բացատրված: Սպասում ենք նոր վիդեոկուրսերին:

No photo
Արթուր

Շատ մատչելի և հասկանալի ես բացատրում, առավել ևս հայերեն բացատրությունն ավելի ընկալելի է, անկախ նրանից, այլ լեզուներին տիրապետում ես, թե ոչ: Շնորհակալություն:

No photo
Գնել Սիմոնյան

Շատ լավ վիդեոդասեր են Գասպար ջան: Ադեկվատ բացատրություն, ամեն ինչ հասկանալի!

No photo
Լուսինե

Դասերը շատ օգտակար և մատչելի են։ Իմ կարծիքով 1-ին հայերեն վիդեոդասերն են, որ բացատրված են այսքան մատչելի և մանրամասն:

No photo
Argishti Avetisyan

Galent.am is better, than any other online lesson provider! Thank You very much. I really liked PHP Site course. it's very, veeryy practical, and the source code's availability makes it perfect!

No photo
Մարինե

Շնորհակալություն շատ մատչելի, հակիրճ և միևնույն ժամանակ մանրամասն, գրագետ և բովանդակալից վիդեոդասերի համար:

Շատ ողջունելի նախագիծ է: Բավականին մեծ աշխատանք եք կատարել, որի արդյունքը Ձեր բազմահազարանոց լսարանն է: Սիրով կսպասեմ նոր դասընթացների :)

Երաշխիք

Անդամագրություն

8000 դրամ/ամիս
մուտք բոլոր վիդեոդասերին