HTML - բազային կուրս (29 վիդեոդաս)

Այս կուրսը Ձեզ տրամադրվում է Galent.am կրթահամալիրի կուրսերի ցանկից: Յուրացնելով կուրսում առկա գիտելիքները, Դուք կկարողանաք պատրաստել վեբ կայքերի կառուցվածքային նախագծեր:

Այս կուրսը տրամադրվում է անվճար: Այն ձեռք բերելու համար պարզապես հարկավոր է լրացնել ստորև գտնվող ֆորման:

Սպասարկման կենտրոն՝ [email protected]

Կուրսում առկա վիդեոդասերի ցանկը
Կարծիքներ HTML և CSS կուրսերի վերաբերյալ

Դասընթացը շատ պարզ էր և հասկանալի: Բացատրությունը ճիշտ էր և մանրամասն:

Սպասում ենք նոր դասընթացների:

Շատ հարմար կուրսեր են սկսնակների համար, ինպես նաև մասնագետների համար օգտակար նյութեր կան:

Ես արդեն իսկ բազմաթիվ անձանց խորհուրդ եմ տվել որ իրենք սկսեն սովորել հենց WEBER.AM կայքից: Այս կայքը միակն է, որ հարմար է, հասկանալի և լիարժեք հայերեն տարբերակով:

Շնորհակալություն Գասպար Գալենտերյանին նման նախաձեռնության համար:

Գասպար ջան շատ շնորհակալություն վիդեոկուրսերի համար: Ամեն ինչ շատ լավ, հասկանալի ձևով ես բացատրում:

Հուսով եմ, որ արդյունքի կհասնեմ, քո տված դասերը չեմ մոռանա ու շնորհակալությունս կհայտնեմ:

Եթե ինչ որ հարցով կարող եմ օգնել, կարող ես դիմել, միշտ պատրաստ եմ, մերսի շատ:

Բարև Ձեզ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր լավ ու շատ օգտակար գործի համար:

Թող նման լավ ու հետաքրքիր մտքերը շատանան հայկական ինտերնետ հարթակում և միասին Հայաստանը IT ոլորտում տանենք դեպի բարձրունքներ:

Հովհաննես

Շատ հավանել եմ ձեր կուրսերը:

Նյութը մատուցվում է պարզ և հասկանալի կերպով, և առկա են անհրաժեշտ ֆայլերը:

Ողջունելի է հայերեն վիդեոկուրսերի պատրաստումը, քանի որ ամեն քայլափոխի չես հանդիպի հայերեն տարբերակների:

Վիդեոկուրսի հեղինակին էլ շնորհակալություն մատչելի բացատրելու համար:

Բարև ձեզ, ձեր դասերը ներբեռնել եմ ու արդեն հասկանալի է, որ շատ լուրջ դասեր են և ամենակարևորը օգտակար:

Շնորհակալություն տրամադրելու համար:

Շնորհակալություն բարձրորակ վիդեոկուրսեր պատրաստելու համար։ Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի։

Ես վստահ եմ, որ այս կուրսերով սովորողները ավելի շուտ կընկալեն այս գիտելիքները, քան որևէ ուսումնական հաստատությունում։

Shad Shad shnorhagal em kez. Kerazants e, yes hiyatsel em.
Yes uzum em sovorel, payts dariks mets e 38, payts uzum em ays volordum khoranal.
Duk shad mets yev pro gorts ek arel.

Ինչպե՞ս ձեռք բերել կուրսը. վիդեոուղեցույց