Հեղինակ

Ողջունում եմ Ձեզ իմ՝ Գասպար Գալենտերյանիս վեբ կայքում։ Այս կայքը հիմնականում նախատեսված է վեբ ծրագրավորման և օնլայն բիզնեսի ճյուղերը Հայաստանում զարգացնելու համար։

Gaspar Galenteryan

Իսկ «օնլայն բիզնես»-ը վերաբերվում է նաև նրանց, որքեր ցանկանում են ընդլայնել և զարգացնել իրենց բիզնեսը՝ օգտագործելով համացանցը և համացանցի ռեվոլուցիոն առավելությունները որպես գործիք։

Նաև նշեմ, որ այս կայքը Հայաստանում առաջինն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում որպես այդպիսին, նաև հեռանկարային և չափից դուրս օգտակար։

Կայքում կարող եք գտնել ուսուցողական կուրսեր, որոնք պատրաստված են իմ կողմից և վերաբերվում են IT ոլորտում ամենաինտենսիվ զարգացող ճյուղերին։

Գաղտնիք չէ, որ հայերեն նյութերը շատ քիչ են համացանցում։ Գաղտնիք չէ նաև, որ համացանցում տարբեր լեզուներով կարելի է գտնել ինֆորմացիա, որը կօգնի Ձեզ սովորել այն, ինչը առաջարկվում է այս կայքում։

Բայց այդ ամբողջը յուրացնելու համար Ձեզանից կպահանջվի բավականին շատ ժամանակ, բացի դրանից հարկավոր կլինի հաղթահարել մի շարք դժվարություններ, խոչընդոտներ, որպեսզի արդյունքում տիրապետեք այդ գիտելիքներին և կարողանաք կիրառել դրանք Ձեր անձնական նպատակներով։

Իրականում չկիրառվող և չօգտագործվող գիտելիքները հավասարազոր են 0-ի, բայց դա առանձին թեմա է։

Այս կայքում առաջարկվում են կուրսեր, որոնցից օգտվելով, Դուք զգալիորեն կխնայեք Ձեր ժամանակը։ Այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել տարիների ընթացքում, դրանցից քաղել եմ լավագույն փորձը, գումարել եմ նաև իմ փորձը և մատուցում եմ վիդեոդասերի միջոցով, հայերեն լեզվով, պարզ բառերով։

Ստացվում է այնպես, որ ես վաճառում եմ ժամանակ, որն ըստ երևույթի ամենաթանկ արժեքներից մեկն է կյանքում։ Օգտվեք, եթե կայքում առկա նյութերը կարող են օգտակար լինել Ձեզ համար։

Մաղթում եմ արդյունավետ ուսում,
հարգանքներով՝ Գասպար Գալենտերյան: