Պայմաններ

Այտեղ կարող եք ծանոթանալ մի քանի պարզ պայմանների հետ, որոնք վերաբերվում են կայքից օգտվելու կանոններին։

Ի՞նչ է առաջարկվում Ձեզ

Անվճար և վճարովի կուրսեր Գասպար Գալենտերյանի կողմից, որոնք վերաբերվում են դիզայնին, վեբ դիզայնին, ծրագրավորմանը և բիզնեսին։ Ավելի շատ շեշտը դրված է վեբ ծրագրավորման և օնլայն բիզնեսի վրա։

Վիդեոդասերը կարող եք դիտել օնլայն, այն ժամին, երբ Ձեզ է հարմար, այնքան որքան Դուք եք ցանկանում։ Բացի դրանից կայքը ադապտացվում է էկրանի տարբեր չափսեր ունեցող սարքերին, դա նշանակում է, որ բոլոր վիդեոդասերը, որոնք պատրաստված են բարձր որակով և մատուցվում են հայերեն պարզ բառերով, կարող եք դիտել օրվա ցանկացած ժամին ու ոչ միայն նոթբուքներից և սեղանի համակարգիչներից, այլ նաև Ձեր սմարթֆոններից, պլանշետներից և այլն․․․

Բոլոր վիդեոդասերին մուտք ունենալու համար հարկավոր է գրանցվել կայքում և անդամագրվել։

Տրամադրվում են նաև բազային կուրսեր սկսնակ վեբ ծրագրավորողների համար, որոնք կարող եք ձեռք բերել անվճար՝ Weber.am կայքից, կամ դիտել օնլայն այս կայքում: Բացի դրանից, Weber.am կայքը կարող է ծառայել Ձեզ համար որպես HTML և CSS հայերեն տեղեկատու իրենց օրինակներով։

Անդամագրվելու կամ անվճար կուրսերը ձեռք բերելու ժամանակ բաժանորդագրվելու դեպքում, Դուք բաժանորդագրվում եք նաև Galent.am օնլայն կրթահամալիրի նամակագրությանը:

Ի՞նչ է անդամագրությունը

Անդամներ են համարվում այն անձիք, ովքեր կատարել են վճարում բոլոր վիդեոդասերին օնլայն մուտք ունենալու համար։

Անդամագրությունն իր մեջ ներառում է

  1. Մուտք բոլոր վիդեոդասերին։
  2. Ուսանողների պորտալից հավերժ օգտվելու հնարավորություն:
  3. Պրոֆեսիոնալ թեստեր հանձնելու և սերտիֆիկատ ստանալու հնարավորություն։
  4. Ամբողջ ուսման ընթացքում, մեր բարձր որակի սպասարկման կենտրոնից օգտվելու հնարավորություն։
  5. Բոնուսներ և նվերներ
  6. Երաշխավորված արդյունք

Այսինքն՝ կատարելով վճարում, Դուք մուտք եք ունենում բոլոր հայերեն, գրագետ և որակով վիդեոդասերին, որոնք յուրացնելուց հետո անցնում եք որոշակի թեստեր և ստանում եք սերտիֆիկատ։ Իսկ ուսման ընթացքում կարող եք դիմել մեր սպասարկման կենտրոն ցանկացած հարցով, որոնք վերաբերվում են վիդեոդասերին և ոչ միայն։ Բացի դրանից կարող եք օգտվել ուսանողների պորտալից, որը նախատեսված է ուսանողների միջև հնարավորինս արդյունավետ կապ ստեղծելու համար:

Կայքում առկա վիդեոդասերը տարածող անձիք խիստ կպատժվեն և կտուգանվեն հեղինակային իրավունքները խախտելու համար:

Վերջաբան

Անդամագրության ընթացքում հնարավոր է ավելանան նոր կուրսեր, որոնք դիտելու համար, հարկավոր չի լինի վճարել ևս մեկ անգամ։ Այսինքն անդամագրությունն իր մեջ ներառում է նաև մուտք նոր ավելացած վիդեոդասերին անդամագրության ընթացքում։

Կուրսերի որակից դժգոհ մնալու դեպքում, ամբողջ վճարված գումարը ետ կվերադարձվի Ձեզ։ Դրա համար պարզապես հարկավոր է կապ հաստատել մեզ հետ։

Եթե մնացին հարցեր կամ դժվարանում եք վճարում կատարել, կապվեք մեզ հետ, մենք Ձեզ անպայման կօգնենք։ Մեզ հետ կապվելու համար նախատեսված բոլոր կոնտակտային տվյալները կարող եք գտնել «Կոնտակտ» էջում։